Էներգախնայող, վերականգնվող էներգիայի և պասիվ արևային համակարգի նախագծերը կոչվում են “էներգախնայող” նախագծեր:  Էներգախնայող նախագծերի ռազմավարությունն է հանդիսանում ջեռուցման, սառեցման ու լուսավորության նպատակով չափանիշային շինարարական տարրերի, պատերի, պատուհանների, դռների, հատակների օգտագործումը արևային էներգիայի կուտակման, պահպանման ու բացթողնման համար: Այս ապացուցված ռազմավարությունները կարող են էականորեն նվազեցնել շենքի էներգիայի սպառումը առանց արժեքի ավելացման կամ քիչ ավելացմամբ` դրանով իսկ ապահովելով հարմարավետություն, բարելավելով տնտեսությունը և էկոլոգիական միջավայրը:

Համագործակցելով լավագույն ճարտարապետների, էներգախնայման, վերականգնվող էներգիայի և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորդում խորհրդատուների հետ` Ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները`

  • էներգաարդյունավետ ճարտարապետություն,
  • պասիվ արևային համակարգի նախագծում,
  • էներգետիկ վերլուծություն և օպտիմալացում,
  • էներգաաուդիտ,
  • պատող կոնստրուկցիաների վերլուծություն
  • վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների ինտեգրում: