Հիբրիդային/համակցված համակարգերը միավորում են էներգիայի փոխակերպման երկու կամ ավելի մեխանիզմ կամ երկու կամ ավելի վառելիքի տեսակ միևնույն մեխանիզմի համար, որոնք համակցումից հետո հաղթահարում են իրենց բնորոշ սահմանափակումները: Վերականգնվող էներգիայի համակարգերն ապահովում են էներգետիկ անվտանգության և հուսալիության բարձր մակարդակ գեներացիայի փոխլրացնող մեթոդների միավորման միջոցով և հաճախ ներառում են էներգիայի պահպանման /կուտակչային բաք, կուտակիչ, վառելիքային տարր/ կամ արտադրման համակարգեր օրգանական վառելիքի օգտագործմամբ` կայուն էներգամատակարարում ապահովելու համար:

Պահանջվող համակարգերի հուսալիության և արդյունավետության բարձրացման համար մենք առաջարկում ենք հետևյալ համակցությունները`

  • Արևային-ջերմային + ֆոտոէլեկտրական
  • Արևային-ջերմային + կլանող հովացուցիչ /հովացում/
  • Արևային-ջերմային + գեոթերմալ ջերմային պոմպ /հովացում/ջեռուցում/
  • Դիզելային + ֆոտոէլեկտրական /էներգահամակարգի մեջ չներառված էներգիայի աղբյուրներից առանձին/
  • Ֆոտոէլեկտրական + հողմային
  • Ֆոտոէլեկտրական + հիդրոէներգետիկ պահեստ /կոմունալ մասշտաբի նախագծերի համար/:

Մենք կարող ենք մշակել Ձեր սեփական հիբրիդային համակարգը Ձեր տարածքում վերականգնվող պաշարների առկայության հիման վրա: