Արևային ջրատաքացման համակարգերը

Մենք նախագծում և իրականացնում ենք ներքոթվարկյալ արևային ջրատաքացման համակարգերի մի քանի տեսակ`

Հակասառեցման ակտիվ համակարգերը առավել տարածված են մեր երկրին բնորոշ կլիմաներում, որտեղ ձմռանը նկատվում է երկարատև բացասական ջերմաստիճան: Դրանք չունեն ջրթափ բաք, ինչի արդյունքում կոլեկտերում առկա հեղուկը չի կարող հոսել արտաքին ջրատար խողովակից: Պաշտպանությունը սառեցումից իրականացվում է պոլիպրոպիլենգլիկոլային հակասառուցիչների միջոցով, այդ իսկ պատճառով այն կարող է մնալ կոլեկտորում, երբ վերահսկող սարքը անջատում է պոմպը:

Ջերմասիֆոնը ամենապարզ համակարգն է: Այս ամբողջությամբ պասիվ /այսինքն առանց պոմպի/ համակարգերը ստեղծված են այնպես, որ կոլեկտորը գտնվում է ջրամբարից ներքև, հետևաբար բնական կոնվեկցիայի ժամանակ տաք ջուրը կոլեկտորից տեղափոխվում է ջրամբար` տնային տնտեսության մեջ օգտագործվելու համար: Այս համակարգերի օգտագործումը ցուրտ կլիմայում նույնպես նպատակահարմար չէ:

Ուղղակի հարկադիր շրջանառությամբ համակարգը նման է ջերմասիֆոնային համակարգին, սակայն ունի պոմպ և կոլեկտոր: Պոմպի միջոցով կոլեկտորից կարելի է ստանալ ավելի շատ ջերմություն: Վերահսկող սարքը իրականացնում է չափումներ, և երբ կոլեկտորն ավելի տաք է, քան տարողությունը, ըստ անհրաժեշտության միացնում կամ անջատում է պոմպը: Այս համակարգերը նույնպես ունեն միայն հակասառեցման հիմնական միջոցներ:

Հետադարձ հոսքի համակարգն ունի տարողություն և ջերմափոխանակիչ: Ջրթափ բաքի տարողությունը ունի այնպիսի ծավալ, որի շնորհիվ կոլեկտորում և խողովակաշարերում առկա ջուրը դատարկվում է պոմպը անջատելու դեպքում: Դրա հաշվին կոլեկտորում ջուր չի մնում այն ժամանակ, երբ այն կարող է սառել: Ջուրը համակարգում առանձնացված է կենցաղային ջրից, հետևաբար անհրաժեշտ է ջերմափոխանակիչ` կոլեկտորի ջրի ջերմությունը կենցաղային ջրին փոխանցելու համար: