Մենք առաջարկում ենք տարբեր գեոթերմալ համակարգերի նախագծում և տեղադրում` ջեռուցման, օդորակման և տաք ջրի ծախսերը մինչև 80% կրճատելու նպատակով: Մեր համակարգերը բավարարում են բնակարանային և առևտրային պահանջները` կապված ջեռուցման և հովացման հետ:

Հիմնականում, գեոթերմալ ջերմապոմպային համակարգերը բաղկացած են երեք մասից` վերգետնյա ջերմափոխանակչից, ջերմային պոմպից, օդի/ջրի մատակարարման համակարգից /խողովակների համակարգ/խողովակաշար/: Վերգետնյա ջերմափոխանակիչը իրենից ներկայացնում է “օղակ” կոչվող խողովակների համակարգ, որը փորվում է շենքի մոտակայքում գտնվող հողի մեջ: Հեղուկը /սովորաբար ջրի և հակասառուցիչի խառնուրդը/ շրջանառվում է խողովակներում` հողի ներսում ջերմությունը կլանելու կամ փոխանցելու համար:

Ձմռանը ջերմային պոմպը հանում է ջերմությունը ջերմափոնակչից և փոխանցում է տարածքի օդի մատակարարման համակարգ: Ամռանն ընթանում է հակառակ պրոցես` ջերմային պոմպը ջերմափոնակչին է փոխանցում տարածքի օդից ստացվող ջերմությունը: Ամռանը տարածքի օդից հանված ջերմությունը կարող է օգտագործվել ջրի տաքացման համար` ապահովելով տաք ջրի անվճար աղբյուր: Գեոթերմալ ջերմային պոմպերը ծախսում են քիչ քանակության էներգիա, քան ավանդական ջերմային համակարգերը, քանի որ դրանք ստանում են ջերմությունը հողից: