Խորհրդատվություն

Մենք մատուցում ենք ինժեներատեխնիկական խորհրդատվական ծառայություններ վերականգնվող էներգիայի տարբեր տեխնոլոգիաներում: Մենք մատուցում ենք ծառայություններ նախագծի ցանկացած փուլում` սկսած նախագծի իրականացման հենց սկզբից, շինտարածքի ընտրությունից, իրականացումից և արդյունաբերական իրավունքից մինչև նախագծի կառավարումը շինարարության, շահագործման և սպասարկման փուլում: Մեր բազմապրոֆիլ էներգետիկ խորհրդատուները կայուն էներգետիկայի ոլորտում տարբեր միջազգային նախագծերում աշխատելու մեծ փորձ ունեն:

Մենք աջակցում ենք հաճախորդներին ստեղծելու արժեքներ վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաներից և բիզնեսից`

  • սահմանելով վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների, շուկաների, մրցակիցների և կառավարության դերակատարությունը;
  • մշակելով ռազմավարություններ շուկա դուրս գալու, ներդնողներ կամ գործընկերներ ներգրավելու կամ բիզնեսից դուրս գալու համար;
  • մատուցելով խորհրդատվություն` էներգիայի վերականգնվող աղբյուրները էներգետիկ հաշվեկշռում ներդնելու հետ կապված հարցերով` էներգիայի վերականագնվող աղբյուրների և պորֆոլիոյի չափանիշների բնագավառում հետապնդվող նպատակներին հասնելու համար,
  • իրականացնելով վերականգնվող էներգիայի հաջող նախագծեր,
  • անցկացնելով տեխնոլոգիայի և շուկայի ֆինանսական-իրավաբանական համալիր ստուգումներ:

Խորհրդատվությունը կօգնի Ձեր կազմակերպությանը բարելավել սեփական էներգաարդյունավետությունը` տեղում գործող համակարգերի վերլուծության, խորհրդատվության և բարեփոխման պլանների մշակման միջոցով: Մի շարք պատճառներով Դուք կարող եք ունենալ մեր ընկերության ծառայությունների կարիքը, այդ թվում արտաքին խորհրդատվության և մեր խորհրդատուների մասնագիտացված փորձաքննություն ստանալը:

Շնորհիվ այլ կազմակերպությունների հետ ունեցած փոխադարձ հարաբերությունների` մեր ընկերությունը տիրապետում է արդյունաբերության բնագավառում առաջատար փորձերի   վերաբերյալ ողջ տեղեկատվությանը, չնայած նրան, որ նշված փորձի փոխանցումը մեկ կազմակերպությունից մեկ այլ կազմակերպություն կարող է սահմանափակվել ուսումնասիրվող իրավիճակին բնորոշ բնույթով:

Մեր ընկերության խորհրդատուները կարող են տրամադրել

  • անհրաժեշտ հրահանգչական հմտություններ
  • աջակցություն տեխնոլոգիաների, համակարգերի ու արտադրանքների իրացման գործում
  • ռազմավարության մշակում
  • աշխատանքի արդյունավետության բարձրացման համակարգեր:

Մենք ներդնում ենք մեր սեփական հատուկ մեթոդները կամ մոդելները` բացահայտելու այն խնդիրները, որոնք կարող են էներգաարդյունավետության հետ կապված խնդիրների լուծման ավելի արդյունավետ միջոցների հիմք հանդիսանալ: