Վերականգնվող էներգիա

Օպտիմում Էներջի ընկերությունը խթանում է էլեկտրաէներգիայի արտադրությունը էկոլոգիապես անվտանգ գործընթացների միջոցով` օգտագործելով գոյություն ունեցող և/կամ նոր էկոլոգիական/մաքուր տեխնոլոգիաներ: Մեր նպատակն է վերականգնվող էներգիայի ներդրումը համաշխարհային շուկաներում, նաև աշխատանքը ներդնողների և մշակողների հետ տնտեսապես հեռանկարային գործընթացի համար:

Օպտիմում Էներջին մատուցում է բարձրակարգ ծառայություններ էներգետիկ ճարտարագիտության, կառավարման խորհրդատվության, մատակարարման ու հավաքակցման բնագավառներում` վերականագնվող էներգիայի արդյունավետ, տնտեսող, հուսալի և էկոլոգիապես մաքուր համակարգերի արագ մշակման համար:

Մեր ընկերությունը, հիմնականում, մասնագիտացած է `

  • արևային ջերմային համակարգերի,
  • արևային ֆոտոէլեկտրական համակարգերի,
  • ջերմապոմպային համակարգերի,
  • վերականգնվող էներգիայի համակարգերի սպասարկման ոլորտում,
  • վերականգնվող էներգիայի ոլորտում արտադրանքների մշակման ոլորտում:

Վերականգնվող էներգիայի ոլորտում մատուցվող ծառայություններից զատ մեր ընկերությունը նաև մշակում է և ունի վերականգնվող էներգիայի արտադրության կայաններ: