Մենք մատուցում ենք ինժեներատեխնիկական խորհրդատվական ծառայություններվերականգնվող էներգիայի տարբեր տեխնոլոգիաներում: Մենք մատուցում ենք ծառայություններ նախագծի ցանկացած փուլում` սկսած նախագծի իրականացման հենց սկզբից, շինտարածքի ընտրությունից, իրականացումից և արդյունաբերական իրավունքից մինչև նախագծի կառավարումը շինարարության, շահագործման և սպասարկման փուլում: Մեր բազմապրոֆիլ էներգետիկ խորհրդատուները կայուն էներգետիկայի ոլորտումտարբեր միջազգային նախագծերում աշխատելու մեծ փորձ ունեն:
Մենք աջակցում ենք հաճախորդներին ստեղծելու արժեքներ վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաներից և բիզնեսից`
- սահմանելով վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների, շուկաների, մրցակիցների և կառավարության դերակատարությունը;
- մշակելով ռազմավարություններ շուկա դուրս գալու, ներդնողներ կամ գործընկերներ ներգրավելու կամ բիզնեսից դուրս գալու համար;
- մատուցելով խորհրդատվություն` էներգիայի վերականգնվող աղբյուրները էներգետիկ հաշվեկշռում ներդնելու հետ կապված հարցերով` էներգիայի վերականագնվող աղբյուրների և պորֆոլիոյի չափանիշների բնագավառում հետապնդվող նպատակներին հասնելու համար,
- իրականացնելով վերականգնվող էներգիայի հաջող նախագծեր,
- անցկացնելով տեխնոլոգիայի և շուկայի ֆինանսական-իրավաբանական համալիր ստուգումներ:
Խորհրդատվությունը կօգնի Ձեր կազմակերպությանը բարելավել սեփական էներգաարդյունավետությունը` տեղում գործող համակարգերի վերլուծության, խորհրդատվության և բարեփոխման պլանների մշակման միջոցով: Մի շարք պատճառներով Դուք կարող եք ունենալ մեր ընկերության ծառայությունների կարիքը, այդ թվում արտաքին խորհրդատվության և մեր խորհրդատուների մասնագիտացված փորձաքննություն ստանալը:
Շնորհիվ այլ կազմակերպությունների հետ ունեցած փոխադարձ հարաբերությունների` մեր ընկերությունը տիրապետում է արդյունաբերության բնագավառում առաջատար փորձերի վերաբերյալ ողջ տեղեկատվությանը, չնայած նրան, որ նշված փորձի փոխանցումը մեկ կազմակերպությունից մեկ այլ կազմակերպություն կարող է սահմանափակվել ուսումնասիրվող իրավիճակին բնորոշ բնույթով:
Մեր ընկերության խորհրդատուները կարող են տրամադրել
- անհրաժեշտ հրահանգչական հմտություններ
- աջակցություն տեխնոլոգիաների, համակարգերի ու արտադրանքների իրացման գործում
- ռազմավարության մշակում
- աշխատանքի արդյունավետության բարձրացման համակարգեր:
Մենք ներդնում ենք մեր սեփական հատուկ մեթոդները կամ մոդելները` բացահայտելու այն խնդիրները, որոնք կարող են էներգաարդյունավետության հետ կապված խնդիրների լուծման ավելի արդյունավետ միջոցների հիմք հանդիսանալ: