Էներգիայի գների բարձրացման, ջեռուցման, օդափոխության և օդորակման առկա համակարգերի(HVAC) վատ գործելու, ինչպես նաև շենքերի սեփականատերերի բարձր պահանջների պատճառով, էներգախնայող HVAC համակարգերի պահանջարկը շարունակ աճում է, քանի որ շենքի էներգետիկհաշվեկշռում նրանց ներդրումը մեծ է:
Էներգիայի ռացիոնալ օգտագործման նպատակով մեր մասնագետները և շինարարական խումբը պատրաստ են աջակցություն ցուցաբերել շենքերի տերերին` ստանալու
- ջեռուցման, օդափոխության և օդորակման պատշաճ չափված համակարգեր,
- սառը ջրի նպատակահարմար բաշխման համակարգեր,
- օդի նպատակահարմար բաշխման համակարգեր,
- օդորակման արդյունավետ ադապտիվ համակարգ,
- օդի փոփոխական ծախսով նպատակահարմար օդորակման համակարգեր,
- CO-ի հիման վրա նպատակահարմար վերահսկողության համար և այլն,
- էներգետիկ կառավարման արդյունավետ և գործառնական համակարգեր:
Էներգետիկ կառավարման համակարգը /ԷԿՀ/ միկրոպրոցեսորային վերահսկողության համակարգ է, որը նախատեսված է շենքերում ջեռուցման, օդափոխության և օդորակման կառավարման համակարգի բոլոր պարամետրերի, էլեկտրական, հակահրդեհային, վերամբարձ և այլ ինժեներական հաղորդակցությունների/սարքավորումների դիտարկման և հսկողության համար: ԷԿՀ-ի շնորհիվ հնարավոր է տնտեսել էներգիան համակարգերի օպտիմալացված շահագործմանն ուղղված տարբեր էներգախնայող ծրագրերի իրականացման միջոցով, ինչպես նաև խթանել համակարգի շահագործումը և սպասարկումը: