Հիբրիդային/համակցված համակարգերը միավորում են էներգիայի փոխակերպման երկու կամ ավելի մեխանիզմ կամ երկու կամ ավելի վառելիքի տեսակ միևնույն մեխանիզմի համար, որոնք համակցումից հետո հաղթահարում են իրենց բնորոշ սահմանափակումները: Վերականգնվող էներգիայի համակարգերն ապահովում են էներգետիկ անվտանգության և հուսալիության բարձր մակարդակ գեներացիայի փոխլրացնող մեթոդների միավորման միջոցով և հաճախ ներառում են էներգիայի պահպանման /կուտակչային բաք, կուտակիչ, վառելիքային տարր/ կամ արտադրման համակարգեր օրգանական վառելիքի օգտագործմամբ` կայուն էներգամատակարարում ապահովելու համար:
Պահանջվող համակարգերի հուսալիության և արդյունավետության բարձրացման համար մենք առաջարկում ենք հետևյալ համակցությունները`
- Արևային-ջերմային + ֆոտոէլեկտրական
- Արևային-ջերմային + կլանող հովացուցիչ /հովացում/
- Արևային-ջերմային + գեոթերմալ ջերմային պոմպ /հովացում/ջեռուցում/
- Դիզելային + ֆոտոէլեկտրական /էներգահամակարգի մեջ չներառված էներգիայի աղբյուրներից առանձին/
- Ֆոտոէլեկտրական + հողմային
- Ֆոտոէլեկտրական + հիդրոէներգետիկ պահեստ /կոմունալ մասշտաբի նախագծերի համար/:
Մենք կարող ենք մշակել Ձեր սեփական հիբրիդային համակարգը Ձեր տարածքում վերականգնվող պաշարների առկայության հիման վրա: