Շենքի շահագործումը մասնագիտական փորձ է, որը երաշխավորում է շենքերի համապատասխանությունը նախագծի պահանջներին (OPR): Պատշաճ կարգով շահագործման հանձնված շենքերի վերաբերյալ ներկայացվում են ավելի քիչ հայտեր փոփոխություններ կատարելու մասին, դրանք ունեն բարձր էներգաարդյունավետություն, շահագործման և սպասարկման քիչ ծախսեր: Շահագործման հանձնման գործընթացի հետ կապված փաստաթղթավարությունը հիմք է հանդիսանում տարածքի էներգասպառման բազային համակարգի հստակ համեմատական վերլուծություն իրականացնելու համար:
Շենքերի էներգետիկայի բնագավառում բարձր որակավորում ունեցող մասնագետների շնորհիվ`Օպտիմում Էներջին մատուցում է հետևյալ ծառայությունները`
- շահագործման հանձնում /հետշահագործման հանձնում, շահագործման կրկնակի հանձնում, նոր շինարարարություն/,
- շահագործման հանձնում և հավաստագրման պլանավորում,
- շահագործման հանձնվող նախագծերի կառավարում,
- շահագործման հանձման գործընթացներ, ստուգումներ և փորձարկման արձանագրություն,
- սարքավորման և համակարգի տեղադրման ստուգում,
- գործարկում և անսարքությունների հայտնաբերում,
- գործարկման-կարգաբերման աշխատանքներ,
- իսկության ստուգման արձանագրության կազմում,
- ապրանքի որակի գնահատում,
- ռիսկի գնահատում,
- Էներգետիկ և բնապահպանական նախագծման մեջ առաջատարության հաստատում: