Մեր ընկերությունն առաջարկում է առաջադեմ ծառայություններ և ապրանքներ էներգիայի ցածր սպառմամբ շենքերի համար: Մենք առաջարկում ենք հուսալի և շահավետ լուծումներ, որոնք կօգնեն Ձեզ խնայել հոսանքը և ջուրը և նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի ազդեցությունը շինարարական նախագծի վրա:

Մենք առաջարկում ենք տեխնիկական ապահովում և խորհրդատվություն ապրանքների լայն ընտրության հարցում` սկսած բարձրորակ փայտյա պատուհաններից ու դռներից մինչև ջրախնայող զուգարաններն ու միզարանները:

Մեր ընկերությունը խորհրդատվության, ճարտարագիտական նախագծման և էկոշինությունների կառուցման ծառայություների ներդրման առաջատարն է:

Կայուն նախագծման հայեցակարգը վերաբերում է էկոշենքերի նախագծմանը և ներառում է բնության հետ ներդաշնակության մեջ գտնվող տեխնիկաների օգտագործումը: Այն ընդգրկում է ժամանակակից կառուցվածքների և համակարգերի նախագծման մեթոդի դինամիկ փոփոխությունը` նպատակ ունենալով ապահովել կայուն պաշարներ ու էկոլոգիական համակարգ:

Մենք խորհրդատուներ ենք, ում շնորհվել են բազմաթիվ պարգևատրումներ էկոշենքների նախագծման կայուն զարգացման ու հավաստագրման բնագավառում:

Մենք մատուցում ենք նախագծման ու շինարարության հարցերով խորհրդատվություն` առաջարկելով շահագործման և տեխնիկական սպասարկման օպտիմալ ռազմավարություն երկարաժամկետ արժեք և շահութաբերության վրա բարենապստ ազդեցություն թողնող շահագործման հասույթ ունեցող շենքերի էներգաարդյունավետության համար:

Մեր կողմից ստանձնած յուրաքանչյուր նախագիծ կառուցում է հուսալի ապագա: Մենք խորհուրդ ենք տալիս մեր հաճախորդներին, թե ինչպես օպտիմալացնել պաշարների ռացիոնալ օգտագործումը` միևնույն ժամանակ կրճատելով ծախսերը և շրջակա միջավայրի ազդեցությունը: Մենք ներկայացնում ենք մեր լուծումները առևտրային համատեսքտում` բիզնես մոդելներ հաստատելու նպատակով, և մեր հաճախորդներին տրամադրում ենք մրցակցային առավելություն: