Մենք մատուցում ենք փորձարկման, կարգաբերման և հավասարակշռման ծառայություններ` երաշխավորելով, որ ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերը ապահովում են առավելագույն հարմարավետություն էներգիայի քիչ ծախսի դեպքում:
Նախական պլանավորումը ներառում է հետևյալ խորհուրդները`
փորձարկման, կարգաբերման և հավասարակշռման աշխատանքների նախնական պլանավորում անցկացնելու համար պահանջվում է բոլոր կողմերի ու անձանց ներկայությունը: Փորձարկվող շենքի ու համակարգի տեսակը, ինչպես նաև փորձարկման, կարգաբերման և հավասարակշռման գծով տեխնիկների հմտությունների իրական գնահատումը հանդիսանում են պլանավորման գլխավոր տարրերը:
Երբեմն համակարգը չի ենթարկվում հավասարակշռման կամ գործարկման պայմանագրի նախագծային մասնագրերին համապատասխան` անկախ տեղադրված հավասարկշռող մղանների կամ փականների քանակից: Փորձարկման, կարգաբերման և հավասարակշռման գծով մեր հմուտ տեխնիկները նախապատրաստված են նման իրավիճակների համար և աշխատում են համապատասխան անձանց հետ` ձևավորելու համապատասխան խորհուրդներ որպես փորձարկման, կարգաբերման և հավասարակշռման եզրափակիչ հաշվետվություններ:
Պետք է հասկանալ, որ փորձարկման, կարգաբերման և հավասարակշռման աշխատանքները չեն հանդիսանում “շահագործում հանձնում”: Շահագործման հանձնման ընթացքում շատ ծառայություններ մատուցվում են այն ընկերությունների կողմից, որտեղ աշխատում են անհատական շինարարական համակարգերում` ջեռուցման, օդորակման և օդափոխության, լուսավորության, զոդման աշխատանքներում, էլեկտրական համակարգերում, պաշտպանության համակարգերում մասնագիտացված տեխնիկներ: