Մենք նախագծում և իրականացնում ենք ներքոթվարկյալ արևային ջրատաքացման համակարգերի մի քանի տեսակ` Հակասառեցման ակտիվ համակարգեր, Ջերմասիֆոն համակարգ, հարկադիր շրջանառությամբ համակարգ, Հետադարձ հոսքի համակարգ
Ֆոտոէլեկտրական համակարգերը օգտագործում են կիսահաղորդչային ֆոտոէլեմենտներ արևի ճառագայթները կլանելու համար և փոխարկում են դրանց էներգիան հոսանքի: Նմանատիպ համակարգերը թույլ են տալիս տնատերերին արտադրել հոսանք մաքուր, անվտանգ և անաղմուկ եղանակով, ինչի շնորհիվ կփոխահատուցվեն հոսանքի ծախսերը, և նվազագույնի կհասնի կախվածությունը էներգահամակարգից:
Մենք առաջարկում ենք տարբեր գեոթերմալ համակարգերի նախագծում և տեղադրում` ջեռուցման, օդորակման և տաք ջրի ծախսերը մինչև 80% կրճատելու նպատակով: Մեր համակարգերը բավարարում են բնակարանային և առևտրային պահանջները` կապված ջեռուցման և հովացման հետ:
Շենքի շահագործումը մասնագիտական փորձ է, որը երաշխավորում է շենքերի համապատասխանությունը նախագծի պահանջներին (OPR): Պատշաճ կարգով շահագործման հանձնված շենքերի վերաբերյալ ներկայացվում են ավելի քիչ հայտեր փոփոխություններ կատարելու մասին, դրանք ունեն բարձր էներգաարդյունավետություն, շահագործման և սպասարկման քիչ ծախսեր:
Էներգախնայող, վերականգնվող էներգիայի և պասիվ արևային համակարգի նախագծերը կոչվում են “էներգախնայող” նախագծեր: Էներգախնայող նախագծերի ռազմավարությունն է հանդիսանում ջեռուցման, սառեցման ու լուսավորության նպատակով չափանիշային շինարարական տարրերի, պատերի, պատուհանների, դռների, հատակների օգտագործումը արևային էներգիայի կուտակման, պահպանման ու բացթողնման համար:
Մենք մատուցում ենք փորձարկման, կարգաբերման և հավասարակշռման ծառայություններ` երաշխավորելով, որ ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերը ապահովում են առավելագույն հարմարավետություն էներգիայի քիչ ծախսի դեպքում:
Լուսադիոդները վերջին տասնամյակներում էներգախնայող լուսավորության բնագավառում ստեղծված խոշորագույն նորարարություններից են, որոնք մշտապես կատարելագործվում են, իսկ մենք շատ արագ հարմարվում ենք տեխնոլոգիաների փոփոխություններին:
Ձեռնարկությունների համար էներգաարդյունավետության բարձրացումը ամենաարագ և մատչելի միջոցն է կրճատելու էներգիայի սպառումը և թափոնները էլեկտրաէներգիայի արտադրության համաժամանկյա իջեցման և տնտեսական աճի բարձրացման պաշարի ստացման դեպքում:
Հիբրիդային/համակցված համակարգերը միավորում են էներգիայի փոխակերպման երկու կամ ավելի մեխանիզմ կամ երկու կամ ավելի վառելիքի տեսակ միևնույն մեխանիզմի համար, որոնք համակցումից հետո հաղթահարում են իրենց բնորոշ սահմանափակումները:
Ժամանակի ընթացքում շենքերն ու արտադրական ճյուղերը փոփոխվում են տարածության օգտագործման, սպառողական պահանջարկի և տեխնոլոգիաների փոփոխության արդյունքում:
Մեր ընկերությունն առաջարկում է առաջադեմ ծառայություններ և ապրանքներ էներգիայի ցածր սպառմամբ շենքերի համար: Մենք առաջարկում ենք հուսալի և շահավետ լուծումներ, որոնք կօգնեն Ձեզ խնայել հոսանքը և ջուրը և նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի ազդեցությունը շինարարական նախագծի վրա:
Էներգաարդյունավետության բարձրացման պայմանագիրը (EPC) ավարտուն աշխատանքի սպասարկումն է` համեմատած նախագծային/շինարարական պայմանագրի կնքման հետ, որը հաճախորդներին տրամադրում է էներգախնայողության, վերականգնվող էներգիայի և էլեկտրականության բաշխված արտադրության համալիր միջոցառումներ և հաճախ երաշխավորում է, որ ստացվող խնայողությունները բավարար են նախագծի ամբողւական արժեքը ֆինանսավորելու համար:
Օպտիմում Էներջի խմբի նպատակներից մեկն է խնայել գույքի կառավարիչների ժամանակն ու գումարը էներգիայի սպառման չափումների և հաշվարկների իրականացման միջոցով:
Օպտիմում Էներջին առաջարկում է համալիր և գրագետ լուծումներ շենքերում, արդյունաբերության ոլորտներում և տարբեր առևտրային կազմակերպություններում էներգաարդյունավետության բարձրացման համար, որոնք երաշխավորում են Ձեր էներգետիկ նպատակների իրագործումը:
Օպտիմում Էներջի ընկերությունը խթանում է էլեկտրաէներգիայի արտադրությունը էկոլոգիապես անվտանգ գործընթացների միջոցով` օգտագործելով գոյություն ունեցող և/կամ նոր էկոլոգիական/մաքուր տեխնոլոգիաներ:
Էլեկտրաէներգիայի դիմաց վճարման անդորրագրերի կրճատումը կարևորագույն տարր է հանդիսանում ցանկացած բիզնեսում մրցակցության ապահովման գործում:
Էներգիայի գների բարձրացման, ջեռուցման, օդափոխության և օդորակման առկա համակարգերի (HVAC) վատ գործելու, ինչպես նաև շենքերի սեփականատերերի բարձր պահանջների պատճառով, էներգախնայող HVAC համակարգերի պահանջարկը շարունակ աճում է, քանի որ շենքի էներգետիկ հաշվեկշռում նրանց ներդրումը մեծ է:
Մենք մատուցում ենք ինժեներատեխնիկական խորհրդատվական ծառայություններ վերականգնվող էներգիայի տարբեր տեխնոլոգիաներում:
Զանգահարեq, գրեք ձեր հարցերը կամ լրացրեք Ձեր տվյալները և մենք կկապնվենք Ձեզ հետ հնարավորինս շուտ։