Էներգաարդյունավետության բարձրացման պայմանագիրը (EPC) ավարտուն աշխատանքի սպասարկումն է` համեմատած նախագծային/շինարարական պայմանագրի կնքման հետ, որը հաճախորդներին տրամադրում է էներգախնայողության, վերականգնվող էներգիայի և էլեկտրականության բաշխված արտադրության համալիր միջոցառումներ և հաճախ երաշխավորում է, որ ստացվող խնայողությունները բավարար են նախագծի ամբողւական արժեքը ֆինանսավորելու համար: Ընկերությունն առաջարկում է EPC նախագծերի իրականացում, որոնք կազմված են հետևալ տարրերից`
Ավարտուն աշխատանքի սպասարկում. Մենք առաջարկում ենք այն բոլոր ծառայությունները /էներգաուդիտ, ճարտարագիտական նախագծում, շինարարության կառավարում, աջակցություն ֆինանսավորման, շահագործման հանձնման, շահագործման և տեխնիկական սպասարկման մեջ, խնայությունների մոնիթորինգ և ստուգում/, որոնք անհրաժեշտ են մեր հաճախորդի տարածքում ամբողջ նախագծի նախագծման ու իրականացման համար:
Ընդհանուր միջոցառումներ. Մեր ընկերությունը մշակում է կոնկրետ հաստատության պահանջների բավարարմանն ուղղված միջոցառումների համակցություն, ինչը կարող է ներառել լուսավորության, ջեռուցման, օդորակման ու օդափոխության, հսկողության համակարգերը, պատող կոնստրուկցիաների բարելավումները, պահանջարկի բարելավումը և օպտիմալացումը, վերականգնվող էներգիայի և էլեկտրական ու ջերմային հոսանքի համատեղ արտադրության լուծումները, ջրմուղը, էկոլոգիական նյութերն ու գործառնությունները:
Հաճախորդների կողմից կատարվող վճարումներ. Կիրառելով ESCO մեխանիզմներ`մեր հաճախորդները կարող են վճարել միայն խնայված էներգիայի արժեքը կամ նույնիսկ դրա մի մասը` կախված ֆինանսավորման պայմաններից ու ժամկետներից, ինչպես նաև որոշակի նախագծի ֆինանսական պարամետրերից:
Նախագծի ֆինանսավորում. Աջակցություն ֆինանսական հաստատություններից երկարաժամկետ նախագծային ֆինանսավորում ստանալու հարցում: