Էներգախնայող, վերականգնվող էներգիայի և պասիվ արևային համակարգի նախագծերը կոչվում են “էներգախնայող” նախագծեր: Էներգախնայող նախագծերի ռազմավարությունն է հանդիսանում ջեռուցման, սառեցման ու լուսավորության նպատակով չափանիշային շինարարական տարրերի, պատերի, պատուհանների, դռների, հատակների օգտագործումը արևային էներգիայի կուտակման, պահպանման ու բացթողնման համար: Այս ապացուցված ռազմավարությունները կարող են էականորեն նվազեցնել շենքի էներգիայի սպառումը առանց արժեքի ավելացման կամ քիչ ավելացմամբ` դրանով իսկ ապահովելով հարմարավետություն, բարելավելով տնտեսությունը և էկոլոգիական միջավայրը:
Համագործակցելով լավագույն ճարտարապետների, էներգախնայման, վերականգնվող էներգիայի և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորդում խորհրդատուների հետ` Ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները`
- էներգաարդյունավետ ճարտարապետություն,
- պասիվ արևային համակարգի նախագծում,
- էներգետիկ վերլուծություն և օպտիմալացում,
- էներգաաուդիտ,
- պատող կոնստրուկցիաների վերլուծություն
- վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների ինտեգրում: