Վերականգնվող էներգիա
Մենք խթանում ենք էլեկտրաէներգիայի արտադրությունը էկոլոգիապես անվտանգ գործընթացների միջոցով` օգտագործելով գոյություն ունեցող և/կամ նոր էկոլոգիական/մաքուր տեխնոլոգիաներ: Մեր նպատակն է վերականգնվող էներգիայի ներդրումը համաշխարհային շուկաներում, նաև աշխատանքը ներդնողների և մշակողների հետ տնտեսապես հեռանկարային գործընթացի համար:
Մեր ընկերությունը, հիմնականում, մասնագիտացած է `
- Արևային ջերմային համակարգերի,
- Արևային ֆոտոէլեկտրական համակարգերի,
- Ջերմապոմպային համակարգերի,
- ՎԷ համակարգերի սպասարկման,
- ՎԷ արտադրանքների մշակման ոլորտում:

Ջեռուցում և օդափոխության (HVAC)
Էներգիայի գների բարձրացման, ջեռուցման, օդափոխության և օդորակման առկա համակարգերի վատ գործելու, ինչպես նաև շենքերի սեփականատերերի բարձր պահանջների պատճառով, էներգախնայող HVAC համակարգերի պահանջարկը շարունակ աճում է, քանի որ շենքի էներգետիկ հաշվեկշռում նրանց ներդրումը մեծ է:
- Սառը ջրի բաշխման համակարգեր
- Օդի բաշխման համակարգեր
- Օդորակման արդյունավետ համակարգ
- Էներգետիկ կառավարման արդյունավետ համակարգեր

էներգետիկ աուդիտ
Էլեկտրաէներգիայի դիմաց վճարման անդորրագրերի կրճատումը կարևորագույն տարր է հանդիսանում ցանկացած բիզնեսում:
Մենք ունենք բոլոր անհրաժեշտ գործիքներն ու հնարավորությունները` չափելու ու վերլուծելու պատող կոնստրուկցիաների և շենքերի/արդյունաբերության էներգետիկ համակարգերը: Հաճախ էներգաաուդիտի նպատակն է հանդիսանում համալիր համակարգի գլխավոր տեսակետը, մասնավորապես
- ջեռուցման, օդափոխության և օդորակման կառավարման համակարգերը,
- պատող կոնստրուկցիաները,
- լուսավորությունը,
- միացված բեռնվածությունը:

Մեր լուծումները
Մեր հաճախորդների համար մենք ստեղծում ենք արժեքներ` էներգետիկայի բարձրորակ կայուն լուծումների մշակման, փոխանցման ու կառավարման բնագավառում, բարձր որակավորում ունեցող նախագծային-տեխնիկական խմբի փորձի հաջող ներդրման միջոցով:
Մեր վերջին նախագծերը
Մեր գործընկերները
Կատարելության հասնելու ճանապարհին մենք վստահում ենք մեր գործընկերներին`
Մեր հաճախորդները
Մենք աշխատում ենք լավագույն հաճախորդների համար
Ինչպես են աշխատում արևային վահանակները
Արևային վահանակները ամենատարածված էներգիայի մատակարարողներից են: Թեև մարդկանց մեծամասնությունը գիտի արևային վահանակների մասին, բայց նրանք իրականում չգիտեն, թե ինչպես է աշխատում համակարգը:
-
1
Արևի լույսի կլանում
Արևային վահանակների առաջին քայլը լույսի կլանումն է: Յուրաքանչյուր արևային վահանակ ունի ֆոտոէլեկտրական բջիջներ: Այդ բջիջները նախատեսված են լույսի կլանման և այն էներգիայի վերածելու համար: Իրականում դուք պետք է վահանակների տեղադրման հարցում վստահեք փորձառու մասնագետներին, եթե վահանակները բավարար քանակությամբ լույս չստանան, նրանք չեն կարողանա բավարար էներգիա արտադրել:
-
2
Հոսանքի փոխակերպում
Երկրորդ գործողությունը, որ կատարում են արևային վահանակները, DC (հաստատուն) հոսանքը փոխակերպելն է այնպիսի էներգիայի, որը հնարավոր կլինի օգտագործել:
Այս գործողությունը կատարում են վահանակների վրա առկա փոխակերպիչները:
Փոխակերպիչները սովորաբար տեղադրված են լինում վահանակների ետևի մասում և փոխակերպում են DC հոսանքը AC (փոփոխական) հոսանքի, որն օգտագործվում է մեր տնային սարքավորումների կողմից։ -
3
Էներգիայի հոսքը
Հաջորդ քայլը, որ կատարում են արևային վահանակները, հոսանքը դեպի հաշվիչ ուղարկելն է։ Սա շատ կարևոր է, քանի որ հաշվիչն է որոշելու, թե ինչքան էներգիա է ստեղծվում արևային վահանակների կողմից, իսկ ինչքանը օգտագործվում էլեկտրական ցանցից։ Իհարկե նշված տարբերակը կիրառելի է միայն այն դեպքերում, երբ համակարգը նաև միացված է էլեկտրական ցանցին։