Էլեկտրաէներգիայի դիմաց վճարման անդորրագրերի կրճատումը կարևորագույն տարր է հանդիսանում ցանկացած բիզնեսում մրցակցության ապահովման գործում: Էներգաաուդիտը կարևորագույն դերակատարություն ունի էլեկտրաէներգիայի դիմաց վճարման անդորրագրերի կառավարման ու մշակման գործում: Այն ներառում է ուսումնասիրության տարբեր մեթոդներ:

Որպես օրենք, այն ներառում է շենքի կամ տարածքի էներգիայի սպառման վերլուծությունը: Էներգաաուդիտը կարող է իրականացվել դետալիզացիայի տարբեր փուլերում: Աուդիտը ներառում է շենքի ու տարածքի արդյունավետության գնահատման արդյունքում ստացված էներգաարդյունավետության չափումների ամբողջական ցանկը:

Մենք ունենք բոլոր անհրաժեշտ գործիքներն ու հնարավորությունները` չափելու ուվերլուծելու պատող կոնստրուկցիաների և շենքերի/արդյունաբերության էներգետիկ համակարգերը: Հաճախ էներգաաուդիտի նպատակն է հանդիսանում համալիր համակարգի գլխավոր տեսակետը, մասնավորապես

  • ջեռուցման, օդափոխության և օդորակման կառավարման համակարգերը (HVAC),
  • պատող կոնստրուկցիաները,
  • լուսավորությունը,
  • միացված բեռնվածությունը:

Էներգաաուդիտի մասնագիտական հաշվետվությունների առկայության դեպքում հաճախորդի` որոշում ընդունող մասնագետները կունենան յուրաքանչյուր տեխնոլոգիայի էներգասպառման ընդհանուր պատկեր, կարող են որոշել էներգախնայողության բարձր պոտենցիալ ունեցող բիզնեսի անարդյունավետությունները, ինչպես նաև կարող են ստանալ էներգախնայողության միջոցառումների ցանկը ծախսերի ու տնտեսական պարամետրերի համապատասխան նախահաշվի հետ միասին: